Հռոմում 84 տարեկան հասակում մահացել է Պաոլո Վիլաջիոն, որը հանդիսատեսին հայտնի է «Սինյոր Ռոբինզոնը» և «Ֆանտոցին» ֆիլմերից:
Նա մահացել է հուլիսի 3-ին:
Պաոլո Վիլաջիոն իտալական կինոյի այն դերասաններից էր, ով հեգնանքի և գրոտեսկի միջոցով աշխարհին էր ներկայացնում կարևորագույն խնդիրները:
Նրա մարմնավորած հաշվապահի կերպարը՝ Ֆանտոցին, միջին իտալացու հավաքական կերպար է, որը բազում ձախողումների միջով է անցնում: Այդ ֆիլմի հիմքում «Ֆանտոցին» վիպակն է, որի հեղինակը հենց ինքը՝ Պաոլո Վիլաջիոն է եղել:
Վիլաջիոն վենետիկյան կինոփառատոնի դափնեկիր է. նա արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին՝ կինեմատոգրաֆում մեծ ներդրում անելու համար:
Պաոլո Վիլաջիոն ծնվել է Իտալիայի Ջենովա քաղաքում, ճարտարագետի և ուսուցչուհու ընտանիքում, հայրը՝ իտալացի, իսկ մայրը՝ գերմանուհի, 1932 թ. դեկտեմբերի 30-ին:
Զարմանալի ճանապարհ էր անցել Վիլաջիոն. մատուցող, Բի-Բի-Սի-ի հաղորդավար, կաբարեի դերասան, կոնֆերանսյե, Cosider-ընկերության կլերկ: Հավանաբար մասնագիտությունների այսքան մեծ սպեկտրն էլ ժամանակին կանխորոշեցին նրա հայտնի կերպարը՝ Ֆանտոցիին:
1968 թ. նա հայտնվում է իտալական հեռուստատեսությունում, դառնում կիրակնօրյա զվարճալի հաղորդումների համահեղինակ և վարող, որից հետո ճանապարհ է բացվում դեպի մեծ էկրանը:
L’espresso և L’Europeo ամսագրերում նրա հրապարակած փոքրիկ պատմվածքները Ֆանտոցիի մասին գրավում են իտալացիների սրտերը…
70-ականներին Վիլաջիոն ԽՍՀՄ-ում արժանանում է Գոգոլի անվան գրական մրցանակին՝ լավագույն թարգմանված «Ֆանտոցին» գրքի համար:
stuki-druki.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը