Spletnik-ը գրում է, որ ժամանակին այս հայտնի կանայք բորտուղեկցորդուհիներ են աշխատել։
Լյուդմիլա Պուտինա
ՌԴ նախկին առաջին տիկինն ու Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան ոչ միշտ է հայտնի եղել։ Նախկինում նա սովորել է Մինսկում ու բորտուղեկցորդուհի է դարձել։ Այս աշխատանքով զբաղվել է մոտավորապես 2 տարի։ Աշխատանքը թողել է հենց ապագա ամուսնու՝ Պուտինի համար։
Քրիս Ջեներ
Երիտասարդ տարիքում նա որոշել է բորտուղեկցորդուհի դառնալ, սակայն այս աշխատանքով երկար չի զբաղվել։ Հարցազրույցներից մեկի ընթացքում հեռուստաաստղը նշել է, որ այդ աշխատանքն իրեն սովորեցրել է երբեք չուշանալ։
Քերոլ Միդլթոն
Արքայազն Ուիլիամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի մայրը՝ Քերոլ Միդլթոնը հենց ավիաընկերությունում է ծանոթացել ապագա ամուսնու՝ Մայքլ Միդլթոնի հետ։ Սկզբում նա փոքր ավիաընկերություններում էր աշխատում, սակայն կարողացել է ավելի հայտնի ավիաընկերություն տեղափոխվել։ Հետագայում ամուսինները թողել են այդ աշխատանքը։