Գևորգ Շահբազյանի Facebook-յան հրապարակումը.
Արթուր Եղիազարյանի Facebook-յան էջից
«Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին:
Ինչո՞ւ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում: Բնականաբար՝ կկիրառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է: Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:
Հ.Գ. Գրառման արդյունքում, եթե անգամ 1 մարդու առողջություն կամ կյանք հնարավոր կլինի հետագայում փրկել՝ ուրեմն գրառումս ծառայել է իր նպատակին»: