Լոս Անջելեսում տարհանել են մարզաբազան, որտեղ մարզվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոս Անջելեսում տարհանել են մարզաբազան, որտեղ մարզվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»

ԱՄՆ-ի ոստիկանությունը Լոս Անջելեսում ահաբեկչության վտանգի կասկածանքով տարհանել է Կալիֆորնիայի ինստիտուտի (UCLA) մարզաբազան, որտեղ այս օրերին մարզվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը», գրում է AS-ը:

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ համալսարանի տարածքում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Տարհանվել են ուսանողական 3 բնակելի մասնաշենքեր, սակայն ոստիկանները ոչինչ չեն հայտնաբերել:

Մադրիդի «Ռեալը» հուլիսի 13-ին մարզում պետք է անցկացնի UCLA-ի մարզաբազայում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 10-ին է ժամանել Լոս Անջելես: ԱՄՆ-ում անգլիական ակումբն առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», հուլիսի 20-ին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»:

sport.news.am