Vogue -ը ներողություն է խնդրել Ջիջի Հադիդից ու Զեյն Մալիկից՝ նրանց «չկողմնորոշված» անվանելու համար. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Vogue -ը ներողություն է խնդրել Ջիջի Հադիդից ու Զեյն Մալիկից՝ նրանց «չկողմնորոշված» անվանելու համար. life.tert.am

Վերջերս մոդել Ջիջի Հադիդն ու երգիչ Զեյն Մալիկը հայտնվել էին Vogue ամսագրի շապիկին ու փոքրիկ հարցազրույց էին տվել։ Հարցազրույցի ընթացքում նրանք նշել էին, որ սիրում են միմյանց հագուստը հագնել և դրանում տարօրինակ ոչինչ չեն տեսնում։

«Այս դեպքում խոսքը սեռի մասին չէ։ Կարևոր է կառուցվածքն ու լավ ինքնազգացողությունը»,- ասել էր Ջիջին։

Dailymail-ը գրում է, որ ամսագրում զույգին որպես «չկողմնորոշված գենդերային նախապատվություն» (Genderfluid) ունեցող երիտասարդների էին ներկայացրել։

«Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը չկողմնորոշված գենդերային նախապատվություն ունեցող նոր սերնդի ներկայացուցիչներ են»,- գրված էր ամսագրում։

Սա զայրացրել էր մոդելի ու երգչի երկրպագուներին։ Շատերը նշել էին, որ չի կարելի նման հայտարարություններ անել միայն այն պատճառով, որ նրանք միմյանց հագուստն են հագնում։ Քննադատությունների տեղատարափից հետո Vogue-ը ստիպված էր ներողություն խնդրել զույգից անհիմն պիտակավորման համար։

«Մենք ներողություն ենք խնդրում պատմությունը սխալ տեսանկյունից ներկայացնելու համար, դա մեր բացթողումն էր։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցությունների»,- հայտնել էին ամսագրի ներկայացուցիչները։

life.tert.am