Աշխարհի ամենագեղեցիկ միլիարդատեր կանայք. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենագեղեցիկ միլիարդատեր կանայք. wnews.am

Աշխարհում գոյություն ունի 90 կին միլիարդատեր, նրանցից մի քանիսի բախտը կրկնակի է բերել, նրանք ոչ միայն հեքիաթային հարուստ են, նաև ունեն գեղեցիկ արտաքին: Առաջարկում ենք ծանոթանալ  աշխարհի ամենագեղեցիկ միլիարդատեր կանանց  հետ:

Լորեն Պաուլ Ջոբս

Լեգենդար Սթիվ  Ջոբսի կնոջ կարողությունը կազմում է 20,4 մլրդ դոլլար:  Նա Emerson Collective-ի հիմնադ

իրն է: Ընկերությունը զբաղվում է էմիգրանտների կրթական հարցերով:

Ջորջինա Բլումբերգ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի դստեր՝  34-ամյա Ջորջինա Բլումբերգի կարողությունը կազմում է 11,5 մլրդ դոլար: Դեռ մանկուց նա սիրում էր ձիավարություն, իսկ հիմա պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է ձիասպորտով:

Ամանդա Հերսթ

Hearst-ի ժառանգորդուհին ունի 8,7 մլրդ դոլար: 32-ամյա Ամանդան Marie Claire նորաձևության ամսագրի խմբագիրն է:

Ջոզի Հո

Ջոզիի կարողությունը գնահատվում է 7 մլրդ: Նա խաղատների մագնատ Մակաո Հոի դուստրն է:  Աղջիկը ուզում է դերասանուհի դառնալ, անգամ նկարահանվել է մի քանի ֆիլմերում մարմնավաճառի դերում, ինչը շատ է բարկացրել հորը:

Շարլոտտա Կազիրագի

Մոնակոյի արքայադուստր Շարլոտտայի կարողությունը 5,7 մլրդ է, 30-ամյա Շառլոտտան  թագի 8-րդ ժառանգորդն է: Նա ոչ միայն չափազանց գեղեցիկ է, այլև համարվում է նորաձևության իկոնա:

Դիլան Լորեն

Կուտյուրե Ռալֆ Լորենի դստեր կարողությունը կազմում է 4. 7 մլրդ դոլար: Աղջիկը որոշեց չշարունակել հոր գործը, այլ բացեց քաղցրավենիքի սեփական խանութ, որը կարճ ժամանակում մեծ հաջողություն գրանցեց:

Թամարա Էկլսթոուն

Formula 1-ի սեփականատիրոջ դուստրը ֆոտոմոդել է և հաղորդավարուհի, նա սիրում է կիսամերկ լուսանկարվել և շոկի ենթարկել ոչ միայն հորն այլև ողջ Անգլիան:33-ամյա Թամարայի  կարողությունը կազմում է 3,6 մլրդ դոլար:

Իվանկա Թրամփ

ԱՄն 45-րդ նախագահի ավագ դստեր կարողությունը 3 մլրդ է: Այս պահին 35-ամյա Իվանկան աշխատում է նախագահի օգնական անվճար հիմունքներով:

wnews.am