Ծննդաբերությունից հետո առաջին անգամ Բեյոնսեին հասարակական վայրում են տեսել. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծննդաբերությունից հետո առաջին անգամ Բեյոնսեին հասարակական վայրում են տեսել. life.tert.am

Երգչուհի Բեյոնսեն վերջերս երկվորյակների մայրիկ է դարձել։ Փոքրիկներն արդեն մեկ ամսական են։ Երեկ երգչուհին հայտնել է նրանց անունները՝ Կարտեր և Ռումի, իսկ այսօր նրան ծննդաբերությունից հետո առաջին անգամ տեսել են հասարակական վայրում։

Peopletalk-ը գրում է, որ ծննդաբերությունից հետո փոքրիկներն առողջական խնդիրներ ունեին, այդ պատճառով Բեյոնսեն նրանց հետ հիվանդանոցում էր և ամբողջ ժամանակը նրանց հետ էր անցկացնում։ Այժմ այդ ամենն անցյալում է և երջանիկ մայրիկը կարողանում է վայելել իր ազատ ժամանակը։

Բեյոնսեն ու իր ամուսինը՝ ռեփեր Ջեյ-Զին միասին այցելել են Mack Sennett Studios միջոցառմանը։ Պապարացիներն հաջողվել է լուսանկարել երկվորյակների ծնողներին։ Լուսանկարների հրապարակվելուց հետո, երկրպագուներից շատերը նշել են, որ ապշած են, քանի որ Բեյոնսեն շատ արագ կարողացել է վերականգնվել ծննդաբերությունից հետո։

life.tert.am