Միհրան Հարությունյանը ևս մեկ անգամ կվիրահատվի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միհրան Հարությունյանը ևս մեկ անգամ կվիրահատվի

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը մեկնել է Լեհաստան, որտեղ վիրահատության կենթարկվի:

Ըմբիշն այս մասին գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում.

«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը:

ՀԳ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատութանը, այս անգամ` ուսի շրջանում: Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

armsport.am