Կալանավորվել է Իրանի նախագահի եղբայրը
Advertisement 1000 x 90

Կալանավորվել է Իրանի նախագահի եղբայրը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝  Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։

«Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են»,- մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։

«Երեկ նա բաց է թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։

Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։

 



Նման նյութեր