
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շաբաթ օրն արված Facebook-յան գրառումը.
«Այսօր ընդունել եմ իտալական IDS ընկերության և Technology & Science Dynamics TSD ընկերության ներկայացուցիչներին, որոնց համատեղ ջանքերով ՏՏ ոլորտում իրականացվելու է 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումային ծրագիր։
Ողջունում եմ Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրի նախաձեռնումը: Ի դեմս ՀՀ կառավարության՝ իտալական ընկերությունը և ընդհանրապես արտասահմանյան ներդրողներն ունեն հուսալի գործընկեր»: