
Սևանում շարունակվում է «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ կայացել է 3-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ-ոքի խաղացին Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Հովհաննես Գաբուզյանին:
3-րդ տուրից հետո 2,5 միավորով մրցաշարի առաջատարը Մարտին Կրավցիվինն է: 2-ական միավոր ունեն Թամիր Նաբաթին, Իգոր Կովալենկոն և Ամին Բասսեմը: