«ՏաԹևեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների. hetq.am
Advertisement 1000 x 90

«ՏաԹևեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների. hetq.am

Հուլիսի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում  սպասարկելով 1371 ուղևորի։

IDeA հիմնադրամը հայտնում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:

«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ., այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

«ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ Տաթևի տարածաշրջանն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից:  «Տաթևի դարպասներ», «Մեծ Տաթև», Տաթևի վանքի վերականգնման ծրագիրն ու «Տաթև» ազգային պարկի ստեղծումը հիմք են ծառայում տարածաշրջանի համալիր զարգացման համար։

hetq.am