Ի՞նչ է կատարվում աշխարհում. մի տեղ շոգից են մահանում, մի տեղ՝ սառնամանիքից
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է կատարվում աշխարհում. մի տեղ շոգից են մահանում, մի տեղ՝ սառնամանիքից

Ճապոնիայում արտակարգ շոգերի հետևանքով մահացել է վեց մարդ, 7 068-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոսպիտալացվածներից 170-ը պետք է հիվանդանոցային բուժում ստանան ավելի քան երեք շաբաթ: Տուժածների գրեթե կեսը՝ 49,5 տոկոսը 65 տարեկանից բարձր անձինք են:

Ճապոնիայի տարածքում նախորդ շաբաթ ջերմաստիճանը +35 աստիճան էր: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանը կպահպանվի:

Արգենտինայում աննախադեպ ցրտերը խլել են յոթ մարդու կյանք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու տարեց մարդ մահացել է գերսառեցումից: Եվս հինգ մահացել են շմոլ գազի թունավորումից՝ վառարանը սխալ օգտագործելու հետևանքով:

Արգենտինայում ուժեղ սառնամանիքները սկսվել են նախորդ շաբաթվանից: Սան Կարլոս դե Բարիլոչե քաղաքում այդ բնակավայրի համար գրանցվել է բացարձակ ռեկորդային ջերմաստիճան՝ -25,4 աստիճան:



Նման նյութեր