Երևան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։
Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։
«Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար»,- մասնավորապես նշված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ: