Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքը մենք այլևս չունենք:
Դարձեք ավելի լավը և նախ ինքներդ հասկացեք, թե ով եք դուք, մինչև կհանդիպեք մեկ ուրիշին և հույս կունենաք, որ նա ձեզ կհասկանա:
Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:
Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա, վերջիվերջո, տեղի ունենա, մենք կարողանանք երախտապարտ լինել:
Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:
Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։
Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:
Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ այն բանից, թե ով են և ին չ են ցանկանում գնել:
Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:
Ես չգիտեմ որևէ մեկին, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:
Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:
Կյանքը պարզապես կենդանի մնալու երջանիկ հնարավորությունների մի շարք է:
Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը:
Սխալվելը մարդկային հատկանիշ է: Իսկ իր սխալը ուրիշի վրա գցելու հատկությունը առավել հատուկ է մարդուն:
Ոգեշնչումը գալիս է միայն աշխատելու ընթացքում:
Եթե դուք հանդիպեք ձեր իրական սիրուն, նա ձեզնից ոչ մի տեղ չի փախչի՝ ոչ մի շաբաթից, ոչ մի ամսից և ոչ էլ մի տարուց:
Մեծ հաջողություն է կյանքում գտնել այնպիսի մարդու, ում հաճելի կլինի նայել և հետաքրքիր կլինի լսել, ում հետ կկարողանաս անկեղծ ծիղաղել և ոգևորությամբ հիշել անցյալը, ում հետ լռությունը ծանր չի լինի և ում հետ հանդիպմանը կսպասես մեծագույն անհամբերությամբ:
Պետք է ականջալուր լինել այն երեխայի ձայնին, որը մենք էինք մի ժամանակ, և որը ապրում է դեռ մեր մեջ՝ ինչ-որ անկյունում: Եթե մենք լսենք նրան, մեր աչքերը կրկին փայլ կստանան, եթե մենք չկորցնենք կապն այդ երեխայի հետ, ապա չենք կորցնի նաև մեր կապը կյանքի հետ:
Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:
Ամբողջությամբ՝ internest.am