NBA. Գրինը և Մակգրեգորը լեզվակռիվ են սկսել Instagram-ում
Advertisement 1000 x 90

NBA. Գրինը և Մակգրեգորը լեզվակռիվ են սկսել Instagram-ում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյտ» ակումբի հարձակվող Դրեյմոնդ Գրինը և UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորը լեզվակռիվ են սկսել Instagram-ում:

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից առաջ Գրինն իր էջում է տեղադրել Մակգրեգորի լուսանկարը «Գոլդեն Սթեյտի» 23 համարի խաղաշապիկով և գրել. «Մենք Ֆլոյդի կողմից ենք, տղա, ոչ թե քո… Հանիր այն»:

«Սա Սի Ջեյ Ուոթսոնի խաղաշապիկն է: Գրողը տանի, չգիտեմ, թե դու ով ես: Մի նեղացիր տղա, շարունակիր պայքարել և մի թող ուսումը»,- պատասխանել է Մակգրեգորը:

«Այս խաղաշապիկը ոչ ոք չի հագնի, երբ ավարտեմ կարիերաս, խամաճիկ: Ես Օլիմպիական խաղերի, NBA-ի չեմպիոն եմ, Բոլոր աստղերի հանդիպման մասնակից, լավագույն պաշտպանողական խաղացող և այլն: Կանգնիր, տղա»,- գրել է Գրինը:

armsport.am