Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին
Advertisement 1000 x 90

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հուլիսի 24-ից 29-ը Երևանում անցկացնելու է ստուգողական հանդիպումներ: Առաջին խաղում ընտրանին հանդիպել է Ղազախստանի թիմին և հաղթել 79:67 հաշվով:

Վաղը Հայաստանը կմրցի Ալբանիայի հետ: Խաղը կկայանա ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: Հաջորդ օրը Ղազախստանը կհանդիպի Ալբանիային: Լավագույն արդյունքը գրանցած 2 հավաքականները կմրցեն նաև հուլիսի 28-ին։

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ:

armsport.am