
Goal.com-ը ներկայացրել է ամենահայտնի ֆուտբոլային գործակալներ Մինո Ռայոլայի և Ժորժե Մենդեշի հաճախորդներից կազմված խորհրդանշական հավաքականները:
Օրեր առաջ ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտնել էր Ռայոլայի հետ համագործակցության մեկնարկի մասին, ով հանդիսանում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը: