
Տևական ժամանակ է` քննարկվում տեղեկություն, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, ըստ որի` ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել ԱՄՆ: Մասնավորապես, նրանք կարող են ԱՄՆ-ում մնալ 6 ամիս` տուրիզմի և բիզնեսի նպատակով:
Մինչդեռ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա»,- ասվում է պատասխանում: