Ջրաներքնակի վրա քնած զբոսաշրջիկին ջուրը Խակասիայից հասել է Կրասնոյարսկի ջրամբար (ծով, ինչպես տեղացիներն են ասում): Փրկարարները մոտորանավակով հասցրել են նրան ափ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Փրկարար» մարզային կառույցի տնօրեն Ալեքսանդր Կոբեցը: «Հանգստյան օրերին զբոսաշրջիկը Խակասիայի կողմից հասել է Կրասնոյարսկի ջրամբար: Նա քնով է անցել և չի նկատել՝ ինչպես է հեռացել ափից: Ազդանշանից հետո կես ժամվա ընթացքում փրկարարները նրա մոտ են եղել և նրան տեղափոխել ափ», – ասել է գործակալության աշխատակիցը: Նրա խոսքով՝ այդ օրը ջրամբարում քամի և ալիքներ են եղել, որոնք վտանգ են ներկայացրել զբոսաշրջիկի համար: Կրասնոյարսկի ջրամբարը ջրի ծավալով Ռուսաստանի ամենախոշոր արհեստական ջրամբարներից է:
Ջրաներքնակի վրա քնած զբոսաշրջիկին ջուրը հասցրել է Կրասնոյարսկի ծով
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ