Ֆրանկոֆոնիայի խաղեր. Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է
Advertisement 1000 x 90

Ֆրանկոֆոնիայի խաղեր. Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է

Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում շարունակվում են աթլետիկայի մրցումները,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այսօր, 400 մ վազքում Տիգրան Մկրտչյանը 48.36 արդյունքով մտել է եզրափակիչ:

Լիլիթ Հարությունյանը կանանց նույն մրցատարածությունում ցույց տվեց 57.02 արդյունք` զբաղեցնելով 9-րդ տեղը: Եզրափակչի համար նրան չբավականացրեց 0.02 վայրկյան:

1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.58.58 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը:

armsport.am