
Անդորրայում ընթանում է Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78-37 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ, հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:15-ին:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 66-59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:
armsport.am