Փոքրիկ բիկինիներ, կպած լողազգեստներ, շորտեր և այլն. ինչ են լողափում կրում մեր օրերի թագուհիներն ու արքայադուստրերը: Իրենց կյանքի մեծ մասն այս անձինք անցկացնում են պաշտոնական միջոցառումներում, որտեղ փայլում են իրենց զգեստներով, սակայն, հանգստի ժամանակ նրանք էլ սովորական մարդկանց պես արևայրուք են ընդունում և կրում հասարակ լողազգեստներ։
Քեթրին. Քեմբրիջի դքսուհի
Դքսուհի Քեթրինի առաջին երկրպագուները հայտնվեցին նախքան բրիտանական արքայական ընտանիքի անդամ դառնալը։ 2006-ին Ուիլյամն ու Քեթրինը դեռ ամուսնացած չէին, երբ Հարիի ընկերակցությամբ ուղևորվեցին արևային Իբիցա, որտեղ բրիտանացիների ապագա սիրելին ցուցադրեց իր գեղեցիկ կազմվածքը։
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդ
Իհարկե Ելիզավետան մանրակրկիտ թաքցնում է իր անձնական կյանքը, նա իրեն առաջին ու վերջին անգամ է թույլ տվել նկարվել լողազգեստով ընդամենը 13 տարեկանում, սակայն նրա երկրպագուները շատ են ցանկանում թագուհուն տեսնել լողազգեստով, ուստի միացրել են իրենց երևակայությունն ու Photoshop-ը։
Մադլեն. Շվեդիայի արքայադուստր
Շվեդիայի արքայադուստր Մադլենը մեծ սեր է տածում արևայրուքի հանդեպ։ Լողափում նա նախընտրում է փոքրիկ բիկինիներ։
Շարլեն. Մոնակոյի իշխանուհի
Նախկինում հաջողակ լողորդուհի, ներկայումս Մոնակոյի իշխանուհի Շարլենը կանացի կազմվածք ունի։ Հանգստյան վայրերում նա նախընտրում է սպորտային լողազգեստներ.
Շարլոտա Կազիրագի. Մոնակոի արքայադուստր
Պետք է ասել, որ Շարլոտան կարող է իրեն թույլ տալ լողազգեստի ցանկացած մոդել, սակայն նա նախընտրում է բաց տեսակը։
Մարի. Դանիայի արքայադուստր
Վերջինս ևս բարեկազմ է, ուստի կարող է իրեն թույլ տալ ցանկացած տիպի լողազգեստ.
Մարիա–Օլիմպիա. Հունաստանի և Դանիայի արքայադուստր
20-ամյա արքայադուստրը մոդելային կազմվածք ունի. Instagram-ում նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում լողափից: