«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2018 թվականին տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաքում: Համապատասխան տեղեկատվությունը հուլիսի 25-ին հայտնվել է մրցույթի պաշտոնական կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ բացի Լիսաբոնից, հավակնորդ քաղաքների թվում հիշատակվել են Գիմարայնշը, Գոնդոմարը, Ֆարուն և Սանտա Մարիա դա Ֆեյրան: Նշվում է, որ սկզբնապես Radio e Televisչo de Portugal (RTP) պետական հեռուստատեսային ընկերությունը հայտարարել էր միջոցառումը մայրաքաղաքում անցկացնելու մասին, բայց ավելի ուշ որոշվել էր քննարկել այլ տարբերակներ: Հայտնի է, որ մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:
Պորտուգալիան մրցույթն իր տարածքում անցկացնելու հնարավորությունն ստացավ «Եվրատեսիլ-2017»-ում իր մասնակից Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ: