«Միսս Հայաստան 200», «Վիցե միսս Եվրոպա 2005», «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն երեկ դարձավ 31 տարեկան։ Tert.am Life–ի հետ զրույցում գեղեցկուհին նշեց, որ դեռևս կեսգիշերից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել։ Նրան առաջինը շնորհավորել են ամուսինն ու փոքրիկ դուստրը` Արիանան։
«Առաջինն ամուսինս ու բալիկս են շնորհավորել, իսկ հետո բոլոր հարազատները։ Հասցրել եմ շատ անակնկալներ ստանալ։ Մենակ Արիանայի happy birthday երգելն արդեն մեծ անակնկալ էր ինձ համար։ Չեմ ուզում մանրամասնել, թե ամուսինս ինչ անակնկալ է մատուցել, բայց ծաղիկներն ամենակարևորն էին, որ ստացա նրա կողմից»,– ասաց Լուսինեն։
Հոբելյարի համար առավոտն աշխատանքային է եղել։ « Տարբերվող առավոտ եմ ունեցել։ Բոլորի ուշադրության կենտրոնում էի։ Ուղիղ եթերում ինձ գործընկերս ծաղկեփունջ նվիրեց և շնորհավորեց, իսկ կադրից դուրս արդեն աշխատակազմով նշեցինք։ Շատ ուրախ եմ, որ այդպիսի միջավայրում եմ աշխատում։ Դա ինձ համար շատ կարևոր է»,– հավելեց Լուսինեն։
Վերջինս նշեց, որ երեկոյան փոքր միջավայրում է պատրաստվում տոնել 31–ամյակը։