Ծնողները ցանկանում են Չարլի Հարդին հիվանդանոցից տանել, որպեսզի փոքրիկը տանը մահանա. med.news.am
Advertisement 1000 x 90

Ծնողները ցանկանում են Չարլի Հարդին հիվանդանոցից տանել, որպեսզի փոքրիկը տանը մահանա. med.news.am

Մահացու հիվանդ 11 ամսական տղայի՝ Չարլի Հարդի ծնողները՝ Քրիս Հարդն ու Քոննի Յեյթսը, դիմել են Լոնդոնի Բարձր դատարան, որպեսզի իրենց որդուն տուն տանելու թույլտվություն ստանան: Նրանց կարծիքով՝ հենց այնտեղ պետք է փոքրիկն անցկացնի կյանքի վերջին ժամերը:

Great Ormond Street Hospital (GOSH) կլինիկայում, որտեղ ներկայում գտնվում է տղան, մտավախոթյուն են հայտնել այդ կապակցությամբ: Լոնդոնյան հիվանդանոցի աշխատակիցները ծնողներին թույլ չեն տալիս երեխային տուն տանել, հայտարարել է ընտանիքի փաստաբան Գրանտ Արմսթրոնգը:

«Մենք պայքարում ենք խոչընդոտների դեմ, որոնք ստեղծում է հիվանդանոցը ծնողների ճանապարհին: Նրանք Չարլիի կարճ կյանքի ավարտից առաջ միասին կարճ ժամանակ անցկացնելու հույս ունեն»,- Լոնդոնի Բարձր դատարանի նիստում հայտարարել է Արմսթրոնգը:

Բժիշկները պարզաբանել են, թե ինչու դա հնարավոր չէ: Նրանք նշել են, որ տղան թոքերի արհեստական օդափոխման սարքավորման կարիք ունի: «Չարլիին հատուկ խնամք է անհրաժեշտ, որն անհնար է պարզեցնել»,- նշել են բուժհաստատության ներկայացուցիչները:

Լոնդոնի Բարձր դատարանը ծնողների հայցով վերջնական որոշում կկայացնի այսօր՝ հուլիսի 26-ին:

Չարլի Հարդի գործը լայն արձագանք է ստացել այն բանից հետո, երբ բրիտանական դատարաններն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում են կայացրել երեխային արհեստական շնչառության և կենսապահովման սարքերից անջատելու մասին:

Սակայն Չարլիի ծնողները՝ Քոննի Յեյթսն ու Քրիս Հարդը, մինչև վերջին պահը դեմ էին այդ որոշմանը ու ուզում էին շարունակել տղայի բուժումը: Նրանք նվիրատվություններով շուրջ 1.3 մլն ֆունտ էին հավաքել, ԱՄՆ-ում որդու փորձարարական բուժումը կազմակերպելու համար: Նրանք նաև օգնության խնդրանքով դիմել էին Հռոմի Պապին: Երեխան հազվագյուտ անբուժելի գենետիկ հիվանդություն ունի՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի քայքայման համախտանիշ:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Յեյթսն ու Հարդը հետ են կանչել իրենց որդուն բուժման նպատակով ԱՄՆ ուղարկելու դիմումը՝ այդպիսով փաստացի դադարեցնելով տղային բուժելու իրավունքի համար դատական գործը:

med.news.am

 



Նման նյութեր