Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չէր ցանկանում բաց թողնել նրան:
«Անկեղծ ասած «Ռեալի» ամբողջ վերնախավը ցանկանում էր, որ մնամ: Այդ պահին աշխատանքի ամենամեծ մասը կատարված էր, բոլորը հասկանում էին դա: Իսկապես խնդրում էի ակումբին բաց թողնել ինձ:
Չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ չեմ ցանկանում հեռանալ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Fourtwo»-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Ռեալում» է աշխատել 2010-ից 2013 թվականներին: