Ինչ է իրենից ներկայացնում «աշխարհի ամենահզոր դրամապանակը», և ինչու է Կարեն Կարապետյանը հենց դա նախընտրում. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչ է իրենից ներկայացնում «աշխարհի ամենահզոր դրամապանակը», և ինչու է Կարեն Կարապետյանը հենց դա նախընտրում. armlur.am

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել «աշխարհի ամենահզոր դրամապանակը»: Իսկ ինչ է այն իրենից ներկայացնում: Այն հայկական արտադրության բազմաֆունկցիոնալ դրամապանակ է: Դրամապանակն ունի GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ: Դրամապանակի օգնությամբ կարելի է գտնել կորած հեռախոսը, անլար կամ լարով լիցքավորել հեռախոսը, ինչպես նաև՝ Global WiFi hotspot-ի միջոցով ցանկացած վայրում կարելի է տարածել ինտերնետ առանց ռոումինգի: Եթե դրամապանակի և նրան միացված հեռախոսի հեռավորությունը շատ է մեծանում, դրամապանակի և հեռախոսի վրա ակտիվանում է ահազանգ:

Ամբողջությամբ՝ armlur.am