Շուրջ 3 տարի է՝ պրիմա պարուհի, վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը ամուսնու՝ «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ դասավանդում է Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում։ Այս տարվանից ամուսինները նաև ղեկավարում են 50 հոգուց բաղկացած բալետային դասարանն ու «Քնար» սիրողական պարախումբը։
Ժակլինն այժմ Երևանում է, BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերադարձել է հանգստանալու, նաև պատրաստվում է իր ընտանիքի համար կարևոր իրադարձության։ Օրեր անց տեղի կունենա իր դստեր՝ Լիլի Զախարենկոյի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությունը։ Լիլին ավարտել է Երևանի Սլավոնական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ Թեև Ժակլինը խուսափեց մանրամասներ հայտնել, սակայն նշեց, որ բոլորով միասին են զբաղվում հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով.«Քանի որ ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում, մեր երեխաներն էլ վաղուց իրար գիտեն»։
Ամբողջությամբ՝ bravo.am