Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ «Բարսելոնան» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի համար պատրաստվում է «Լիվերպուլին» առաջարկել 120 մլն եվրո:
Ավելի վաղ «կարմիրները» հրաժարվել էին վաճառել կիսապաշտպանին 100 մլն եվրոյով, սակայն դա ոչ մի կերպ չի անհանգստացրել «կապտանռնագույններին», որոնք շատ բարձր են գնահատում բրազիլացուն:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն հասել է պայմանավորվածության ֆուտբոլիստի հետ, ով համաձայնել է տեղափոխվել Իսպանիա:
«Բարսելոնան» Ֆելիպեին դիտարկում է՝ որպես Անդրես Ինիեստայի երկարաժամկետ փոխարինող, այն դեպքում, երբ Նեյմարի փոխարինողի դերում, ով տեղափոխվում է ՊՍԺ, ակումբը տեսնում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի Ուսման Դեմբելեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը