«Green Card»-ի խաղարկության վերջն եկել է
Advertisement 1000 x 90

«Green Card»-ի խաղարկության վերջն եկել է

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄՆ վարչակազմի կողմից շարունակվող միգրացիոն բարեփոխումները կտարածվեն նաև «Green Card»-երի վրա։ Նոր կարգը երեկ ներկայացվել է «Սպիտակ Տան»-ը և դա ունի չորս հիմնական սկզբունք։

1. Սահմանել ունակությունների գնահատման համակարգ։
2. Սահմանափակել, կամ ընդհանրապես վերացնել «Green Card»-ի խաղարկությունը։
3. Առաջնահերթություն տալ ընտանիքի անմիջական ամդամներին։
4. Սահմանափակել փախստականներին տրվող կացության կարգավիճակը։

Շատ չեմ մանրամասնի, սակայն ասեմ, որ 1-ին կետի համաձայն, եթե նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռքբերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք»։