Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու
Advertisement 1000 x 90

Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-յան իր էջում գրում է.

«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:

ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:
__________________________________________________
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը»: