Վերջերս հրապարակված զեկույցը դրդել է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային Starbucks կորպորացիայի բաժնետերերին դիմել կտրուկ քայլի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկյան Starbucks ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում:
Այս տեղեկատվությունը հաջորդել էր Starbucks կորպորացիայի՝ բաժնետերերի հիասթափեցնող նոր զեկույցին, որն անդրադառնում էր ընկերության բաժնետոմսերի արժեքի 7% նվազեցմանը:
Նշված գումարով Starbucks-ը պատրաստվում է գնել Չինաստանի գործընկերոջը՝ East China ընկերությանը պատկանող 1300 սրճարանները՝ փաստացի վճարելով 1 միլիոն դոլար յուրաքանչյուր սրճարանի դիմաց:
Տվյալ գործարքը համարվում է ամենախոշոր ներդրումներից մեկը ամերիկյան Starbucks ընկերության պատմության մեջ:
Starbucks-ի հաղորդմամբ՝ այս խոշոր ներդրումը պայմանավորված է Միացյալ Նահանգների շուկայում սուրճ վաճառող խանութների և սրճարանների ցանցի հաճախորդների նվազեցմամբ:
Գործարքի արդյունքում ընկերությունը հույս ունի ավելացնել շահույթն ու եկամուտը՝ այն հասցնելով ռեկորդային մակարդակի: