Ֆրանսիական Guerlain պարֆյումերիայի տունը ցուցադրել է մակիաժի մի քանի նոր միջոցներ: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ օգոստոսի 4-ի մամուլի տեղեկագրում: Նորույթներից մեկը Kiss Matte խոնավացնող շրթներկն է: Դրա կազմի մեջ մտնում են հիալուրաթթու, մանգոյի յուղ եւ չիլի պղպեղի ածանցյալներ, որոնք, մակնիշի ներկայացուցչի խոսքով՝ շրթունքների վրա ստեղծում են միկրոմերսման էֆեկտ: Շարքում տեղ են գտել ինը անփայլ երանգներ:
Նաեւ հավաքածուում ներկայացված է Liquid Matte հեղուկ շրթներկը՝ հատուկ վրձնով, եւ Kiss from Paris մակիաժի պալետկա՝ կոնտուրինգի համար:
Guerlain-ը աշխարհի հնագույն պարֆյումերային տներից մեկն է, որը Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենի կողմից հիմնադրվել է 1828 թվականին:
Guerlain-ի՝ կանանց համար նախատեսված առաջին բույրը կոչվել է Esprit de Fleurs. Պասկալ Գեռլենն այն ստեղծել է 1829 թվականին՝ իր կնոջ համար: Տղամարդկանց համար նախատեսված առաջին բույրը Imperiale բուրումնաջուրն է, որը 19-րդ դարում ստեղծվել է հատուկ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Երրորդի համար: Ընդամենը հիմնադրման պահից պարֆյումերիայի տունն ստեղծել է մի քանի հարյուր բույր: 1994 թվականից բրենդի օգտագործման իրավունքը պատկանում է LVMH կորպորացիային: