Մեծանուն ռոք աստղ Սերժ Թանկյանը դեռ 2 տարի առաջ «Օրրանին» նվիրաբերեց իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում։
Նվերը վաճառվել է աճուրդային կարգով, 35.000 դոլարով։Այս տարի ևս Սերժ Թանկյանը մտադիր է մասնակցել բարեգործությանը և խոստացել է նվիրել ոչ պակաս շրջագայության մասնակցած իր մյուս կիթառը։
Ակնկալվող նվերը նույնպես կհանվի աճուրդի, հոկտեմբերի մեկին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։
Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։
Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց։
Ավանդական դարձած բարեգործական ճաշկերույթի մշտական մասնակից է նաև հանրաճանաչ երաժիշտ և կատարող Սերժ Թանկյանը։
Բարեգործական ճաշին մասնակցում են նաև System of a Down-ի մյուս տղաները։
asekose.am