
Այսօր զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում:
Երբ օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը Շինարարների փողոցի վրա գտնվող իր բնակարանում պարապել է, հարևանի բողոքի հիման վրա, նրան է այցելել ոստիկանության Աջափնյակի բաժնի ներկայացուցիչը:
Այդ մասին Մագդա Մկրտչյանն ասաց Asekose.am-ի հետ զրույցում՝ մասնավորապես նշելով.
«Այսօր Մոցարտ երգելու համար քիչ մնաց ինձ ձերբակալեին: Ոստիկանը ներխուժեց իմ բնակարան և հարցրեց`ո՞վ է երգչուհին: Ի՞նչ անեմ, ռեպերտուարս փոխե՞մ»: