Արդեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը չի մոռանում իր ոչ հարթ հարաբերություններն իր նախկին ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ ձգձգվում էր, քանի որ Նեյմարի հայրը պահանջում էր կատալոնական ակումբից 26 միլիոն եվրո հավելավճար՝ որդու պայմանագիրը երկարացնելու համար: Սակայն նա այդպես էլ չստացավ իր պահանջած գումարը: Բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է դատի տալ իր նախկին ակումբին՝ պահանջելով իր հոր գումարը:
Ավելի վաղ Նեյմարի հայրը նշել էր, որ կատալոնական ակումբը դադարեց ստանալ իր աջակցությունն այն պահից, երբ ակումբի ղեկավարությունը հրաժարվեց վճարել իրեն հասանելիք գումարը:
Սիրարփի Աղաբաբյան