Դանակահարություն՝ Մասիսում. մեկ անձ ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Դանակահարություն՝ Մասիսում. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության Մասիսի բաժնում օգոստոսի 8-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թվականին ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի ծանր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կամո Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: