1923 թվականին հարյուր երեխաներ հանգրվանում են Վենետիկյան Սուրբ Ղազար կղզի, որտեղ Մխիթարյան միաբանության Վանականները և Սփոփանքի Եղբայրները իրենց նվիրել էին աղոթքների, տպագրության եվ ուսուցման:
Նրանք հարյուրն են, բոլորն են ծննունդով հայեր եվ որբեր: Անատոլիաից, Սիրիաից, Լիբանանից և Հունաստանից, նրանք արդեն անցել են բազմաթիվ սահմաններ: Մի անսպասելի բարերար, Իտալիայի Արքայական Խորհդի Նախագահ Մուսոլինին է ստանձնում նրանց ուսուցման ծախսերը վանականների մոտ: Պատճա՞ռը. Պատերազմական իրողություն: Հույն – ալբանական պատերազմի ճակատային գիծ դարձած Կորֆու կղզու իտալական նավատորմից արձակած կրակոցը դիպչում է հայկական որբանոցին: Որպես փոխհատուցում Դուքսը առավել երիտասարդներին ընձեռում է ուսուցանելու լավագույն հնարվորություն:
Հավաքվելով 1918թվականին՝ Վանից, Կարինից, Մուշից, Բիթլիսից, Խարբերդից նրանք խոսում են միայն բարբառով: Նրանք չգիտեն իրենց անունը եվ տարիքը: Տիգրիսի եվ Եփրատի հոսանքներում՝ Կաթոլիկ Առաքելությունները որոնում են ողջ մնացած երեխաների: Նրանք ընտրվում են քանի որ տաս և տասերկու տարեկան են, հարյուր երեխա նավ են նստում ուղղություն վերցնելով դեպի Վենետիկյան ափ ուր և կհանգրվենեն հինգ տարի: Վանականները նրանց ապաստան են տրամադրում մինչև նրանց հասունությունը:
Վանքում նրանք կուսուցանեն հայերեն, կստանան կրոնական կրթություն, արվեստներ որոնցով այդքան հայտնի է Վենետիկը: Վենետիկը եվ Լիդոն հեռու չեն, անզեն աչքով տեսանելի: Հայկական եկեղեցու զանգակը իշխում է տպագրատան, որն ապաստանում է ողջ աշխարհի այբուբենների տառերը և գրադարանի վրա հարուստ հազվագյուտ լեզուների հազարավոր հատորներով:
Այստեղ Բայրոնը հայերեն սովորեց – ովքե՞ր էին «Մետեորի մորուքով» այդ վանականները որոնք նրան սեր ներշնչեցին սիրիական և պարսկական երանգներով լեզվի հանդեպ: 1700 թվականին վանական Մխիթար Սեբաստացու կորմից Կոստանտինոպոլում ստեղծված կրոնական դասը տեղափոխվում է Հունաստան, որն այն ժամանակ գտնվում էր Վենետիկի ենթակայության ներքո: Թուրքական նվաճման հետեվանքով, վանականները լքում են Բոսֆորը և հանգրվանում Ադրիատիկի ափին՝ ուր 1717 թվականին Վենետիկի Հանրապետությունը նրանց տեղ է հատկացնում Սուրբ Ղազար կղզում Մուրանո կղզու դիմաց: Այդ ժամանակվանից ի վեր Մխիթար Սեբաստացու աշակերտները նվիրաբերվում են հայկական մշակույթի հարուստ ժառանգության զարգացմանը:
Նրանք հինգ տարի ապրեցին կողք կորքի ապագայի մասին երազելով:
Նրանք հովիվ են, ազնվականի կամ ձկնորսի որդի: Հարյուրը կդառնան արհեստավորներ, արտիստներ, բանվորներ: Հարուստ Վենետիկյան լավագույն ավանդություններով՝ լեզուների ու գրքերի հանդեպ ձեվավորված ճաշակով՝ նրանք կլքեն կղզին տասնութ տարեկանում: Նրանցից մեկը կուղեվորվի դեպի Միլան, մյուսը Փարիզ կամ Լոս Անջելես: Նրանք կիսել են ընդհանուր հուշեր եվ կերտել իրենց ինքնությունը: Ամենուր նրանք իրենց հետ տանում են ընկերության իմաստը, որի մեջ իրենք մեծացել են:
Copyright: © Myriam Gaume / Traduction : Svetlana Abrahamyan-Delmas