«Չեմ սիրում երբեք շրջազգեստ չհագնող կարմիր մազերով աղջիկների». աղջկա 5 տեսակ, որ չի սիրում Սերգեյ Սարգսյանը. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Չեմ սիրում երբեք շրջազգեստ չհագնող կարմիր մազերով աղջիկների». աղջկա 5 տեսակ, որ չի սիրում Սերգեյ Սարգսյանը. life.tert.am

Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ կան բնավորության ընդգծված գծեր, որոնք տանել չեն կարողանում հակառակ սեռի ներկայացուցիչները։ Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավար Սերգեյ Սարգսյանը նշել է աղջիկների 5 տեսակ, որը տանել չի կարողանում։

«Դժվար է հատուկ սխեմաներ գծել` աղջիկների դուր գալու և չգալու հարցում: Հարցը պահանջում է վերացարկում, միևնույն ժամանակ, շատ պարզ գաղափարների հիշատակում, այնպես որ, փորձենք»,– իբրև նախաբան ասաց նա։

1. Չեմ սիրում ատելությամբ ու բացասական էներգիայով լի աղջիկների, որոնք թունավորում են ամեն ինչ: Փոխարենը լավ կլիներ լինել բարի: Բարի աղջիկը շատ ավելի գրավիչ է, քան չար աուրայով աղջիկը:

2. Չեմ սիրում «թեպետ» բառը չարաշահող նիհար աղջիկներին: Երրորդ անգամ «թեպետ» բառը լսելիս, երբեմն, ակամա սկսում եմ ծանր առարկա փնտրել, բայց զսպում եմ ինձ, որովհետև փորձում եմ քաղաքակիրթ թվալ: Սիրում եմ «ահավոր լավ» բառակապակցությունը հաճախ օգտագործող շիկահեր և թմբլիկ աղջիկների, որոնց շուրթերում «ահավոր լավ»-ը հնչում է ինչպես մեղմ զեփյուռը` մարտի երկրորդ կեսին:

3. Չեմ սիրում հանցագործ կանանց` մանավանդ մարդասպան և ձիագող: Մի փոքր պահպանողական եմ այս հարցում և նախընտրում եմ օրինապաշտ, բարետես, երկար մազերով հայուհիների:

4. Չեմ սիրում ուրիշ երկրները երկար գովաբանող կարճ մազերով և երբեք շրջազգեստ չհագնող կարմիր մազերով աղջիկների: Հեշտ զգլխվում եմ ինքնաբավ և ազգագրական պարուհու անկյունագծերով աղջիկներով:

5. Բավական վատ եմ վերաբերվում Ադոլֆ Հիտլերի գաղափարախոսությունը անչափահասների շրջանում տարածող աղջիկներին: Շատ եմ սիրում Դալայ Լամայի ասացվածքների ամբողջական հավաքածու ունեցող աչքաշոյ դեմքով և թլբլաթուշ աղջիկներին:

life.tert.am



Նման նյութեր