«Ռոստելեկոմ-Հայաստանի» հովանավորությամբ օգոստոսի 12-ին և 13-ին Ծաղկաձոր քաղաքում անցկացվել է «ԷՊԻԿ» բացօթյա ռոք- փառատոնը։
«Ռոստելեկոմն» ապահովել էր փառատոնի անցկացման ողջ տարածքը անվճար WiFi կապով, և մասնակիցները հեշտությամբ կարողանում էին երկու օր կիսել իրենց տպավորությունները և ուղիղ միացումներ ունենալ ընկերների ու հարազատների հետ։
Փառատոնը կազմակերպվել էր «Արմենիա թրեվլ» ընկերության կողմից «ԷՊԻԿ» միջազգային ամառային դպրոցի շրջանականերում, որին աջակցել էր նաև «Հայաստանի ռոք- ասոցիացիան», իսկ գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր «Վան» ռադիոկայանը։
«ԷՊԻԿ» բացօթյա ռոք-փառատոնի ընթացքում ելույթներով հանդես են եկել «ԴՈԳՄԱ», «Ոստան հայոց», «Որդան կարմիր», «ԷՄՊԻՐԵՅ» և այլ խմբեր, ինչպես նաև հանրահայտ մենակատար Գոռ Սուջյանը։