Գյումրու «50-ամյակի» կամրջից ցած ընկած քաղաքացին մահացել է
Advertisement 1000 x 90

Գյումրու «50-ամյակի» կամրջից ցած ընկած քաղաքացին մահացել է

Գյումրու «50-ամյակի» կամրջից ցած ընկած քաղաքացին մահացել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից, օգոստոսի 15-ին ժամը 09:30-ի սահմաններում, այստեղ է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ 1958 թվականին ծնված Սամվել Մ.-ն: Սամվել Մ.-ի մոտ ախտորոշվել են բազմաթիվ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Վերջինիս վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, եւ նա տեղում մահացել է:

ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը ահազանգը ստացել է ժամը 09:08-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրել են տուժածի կենսաբանական մահը:

Արմենուհի Մխոյան