Դավադրություն Ռազմիկ Ամյանի դեմ
Advertisement 1000 x 90

Դավադրություն Ռազմիկ Ամյանի դեմ

Բջջային հեռախոսների էկրաններին՝ գյումրեցի հեքիմ Ավոյի տան երկնակամարում նշմարված տեսիլքից հետո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «հայտնությունը» դարձավ երգիչ Ռազմիկ Ամյանի էրոտիկ (մեղմ ասած) տեսահոլովակը: Բջջայինների այս «հիթը» պակաս ցնցող չէ, քան հայոց երկնակամարում նշմարված գերբնական ֆենոմենը: Հեռախոսներից ձեռքից ձեռք փոխանցվող տեսագրության մեջ երգիչը ոչ էսթետիկ պայմաններում ու ամբողջությամբ մերկ կենակցում է կրկին մերկ զուգընկերուհու հետ: Անգամ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ վերջինս Ռ. Ամյանի կինն է՝ հղի վիճակում: Երգիչը ցինիզմով չի տառապում ու չի էլ հերքում, որ տեսահոլովակում ինտիմ կապի մեջ գտնվողն ինքն է, սակայն ցավում է, որ մարդիկ այդ կեղտոտ խաղի մեջ փորձում են ներգրավել նաև կնոջը: Ռ. Ամյանը «3 Միլիոնի» հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ «դեպքը» տեղի է ունեցել 2,5-3 տարի առաջ, ընկերական միջավայրում, երբ ինքը դեռևս ամուսնացած չի եղել, իսկ աղջիկը հղի չէ, պարզապես` սովորական հայ թմբլիկ աղջիկ, որի հետ այդքան էլ մտերիմ հարաբերություններ չեն եղել: Նա հայտարարում է, որ այս ամենն իր անձի դեմ դավադրություն է, և իր նախկին ընկերներից մեկը՝ ճանաչված մի անձնավորություն, փորձել է ստորաբար փորփրել իր անհոգ կյանքի փակ դրվագները: Թե ո՞վ է դավադրության հեղինակը, Ռազմիկը չի ասում:

Շատերը հակված են ենթադրել, թե անպարկեշտ տեսագրությունն ընդամենը PR է: Սակայն երկու երեխաների հայր Ռազմիկի համար դժվար թե այս կարգի խայտառակությունը ձեռնտու լիներ: Ռազմիկն ասում է, որ PR-ի մասին խոսք լինել չի կարող, քանի որ իր ձայնային տվյալները բավարար են երգելու և ժողովրդի սերը վայելելու համար: «Սա շատ տհաճ պատմություն է ինձ համար: Առաջին օրերին մահվան հավասար ցավ էի ապրում, նյարդային ապրումներից անգամ չէի ցանկանում տանից դուրս գալ, հեռախոսազանգերի պատասխանել: Այդ ամենը չպետք է ընկերական շրջապատից դուր գար: Փառք Աստծո, կինս ըմբռնումով մոտեցավ, որովհետև դա մինչև ամուսնությունն էր եղել: Որպեսզի ուրիշներից չիմանար, ես ինքս եմ նրան տեղյակ պահել: Շնորհակալ եմ նրանից: Պարզապես իմ հանդիսատեսի վերաբերմունքի փոփոխությունից եմ վախենում: Մի սխալ արարքի պատճառով տարիների աշխատանքս ջուրը կարող է ընկնել, ինչն ինձ ստիպում է ավելի լավ ու ավելի շատ աշխատել: Չգիտես ինչու, վերջին շրջանում նման «կիքսերն» ինձ հետապնդում են»,- խոստովանում է Ռազմիկ Ամյանը: Նրան արդեն հաջողվել է ինտերնետ կայքերից հանել ամոթալի տեսահոլովակը, սակայն բջջայինների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Դժվար թե նրան հաջողվի դիմագրավել բազմահազար բաժանորդների անկառավարելի հետաքրքրասիրությունները:

«3 Միլիոն»