Ժամեր առաջ Բարսելոնայի սրտում` Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում «մինիվեն» տեսակի մեքենան վրաերթի էր ենթարկել մարդկանց ամբողջին: Կատարվածի հետևանքով եղել են տուժածներ և զոհեր: Փակվել են հայտնի զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կարայանն ու խանութները:
Ինչպես հաղորդում է «El Periodico»-ն` վկայակոչելով ոստիկանական աղբյուրներին, վիրավորների թիվը հասնում է 56-ի, իսկ զոհերինը` 13-ի:
Միջադեպից հետո իրենց աջակցությունն են հայտնել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», ինչպես նաև ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը:
«Խորապես վշտացած ենք մեր քաղաքի վրա կատարված հարձակումով: Մեր բոլոր մտքերը տուժածների, իրենց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- գրված է «կապտանռնագույնների» թվիթերյան միկրոբլոգում:
«Ցնցված եմ Բարսելոնայում կատարվածից: Իմ աջակցությունն ու ցավակցություններս զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- գրել է Կրիշտիանու Ռոնալդուն:
«Իմ մտքերը Բարսելոնայում գտնվող յուրաքանչյուր մարդու հետ է»,- գրել է Գարեթ Բեյլը:
armsport.am