
Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Օգոստոսի 12-ին «Ալաշկերտ»-«Արարատ» խաղի ընթացքում հյուրերի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը մրցավարի գործողություններին միջամտելու և տեխնիկական գոտուց համար որակազրկվել է 1 խաղով:
Բացի այդ, «Արարատ» ակումբը տուգանվել է 50 հազար դրամով: Նշենք, որ «Արարատը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կմրցի «Փյունիկի» հետ:
armsport.am