Սերբիայի նախագահը աֆղանացի «Փոքրիկ Պիկասոյին» քաղաքացիություն է առաջարկել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերբիայի նախագահը աֆղանացի «Փոքրիկ Պիկասոյին» քաղաքացիություն է առաջարկել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը 10-ամյա աֆղանացի տղային Սերբիայի անձնագիր է առաջարկել նրա գեղարվեստական տաղանդի համար: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Աֆղանացի Ֆարհադ Նաուրին իր ծնողների և երկու եղբայրների հետ այցելել է Սերբիայի նախագահի նստավայր, որտեղ նախագահ Ալեքսանդր Վուչիչը նրանց Սերբիայի քաղաքացիություն է առաջարկել:

«Ես գիտեմ, թե դուք որքան երկար եք շրջագայել և ցանկանում եք գնալ Շվեյցարիա, սակայն եթե ցանկանաք մնալ այստեղ, մենք ձեզ քաղաքացիություն կտանք»,- ասել է նախագահը:

Նաուրին, ով ստացել է նաև  «Փոքրիկ Պիկասո» անունը, Բելգրադում հայտնի է դարձել ինչպես ճանաչված մարդկանց դիմանկարներ պատկերելով, որոնց շարքում է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ նրանով, որ իր հեղինակած դիմանկարների առաջին ցուցահանդեսի հասույթը նվիրաբերել է ուռուցքային հիվանդությունից բուժվող 7-ամյա սերբ տղային:



Նման նյութեր