Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հրավիրում է աշխատանքի
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հրավիրում է աշխատանքի

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների:

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Ներկայացվող պահանջները հետևյալն են.

– հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

– ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ

Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին: Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. օգոստոսի 24–ը:

Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին:

Հեռ.՝ (011) 514-230; էլ.հասցե՝ [email protected]