Երազ թաղամաս․ մի տեսակ երազային էր վարչապետ Կարեն Կարապետյանի սեփական տունը։
Հեքիաթային գեղեցկությամբ փարթամ ծառեր, զմրուխտ կանաչ ու շքեղ ապարանք։ Երազային էր այնքան ժամանակ, քանի դեռ Երազ թաղամասում չէին կառուցել բարձրահարկերը։ Երբ այդ հսկաները բարձրացան ու նորակառույցներում սկսեցին ապրել բնակիչներ, վարչապետի տունը դարձավ թիրախային։
Նախ մնաց բարձրահարկերի «արանքում», դա դեռ չարիքի փոքրագույնն էր, հետո էլ երբ հայտնվեցին բնակիչները․․․
Բաց պատշգամբ, տեսադաշտ, խոսակցության անսպառ նյութ։ Ինքս ինձ մտածում էի՝ ի՞նչ է անելու վարչապետը։ Բարձրահարկ բնակարանների բաց պատշգամբներից պարզ երևում է, թե ինչ է կատարվում ներսում՝ ով գնաց, ով եկավ․․․ Այսօր անակնկալի եկա, երկար ժամանակ այդտեղ չէի եղել։ Վարչապետի տան շուրջ չինական պարիսպ է կառուցվում։ Այնպիսի պարիսպ, որ ոչ մի բնակիչ չկարողանա տեսադաշտ ունենալ։ Հսկա պարսպի բարձրությունից ու ձողերի հրթիռանման տեսքից սարսափեցի։
Շատ ծառեր պարսպի միջից խուզած գլխներով խեղճ- խեղճ նայում էին․․․ Ինքս ինձ մտածեցի՝ վարչապետի սեփական տունը զրահապատվում է։ Ի՞նչ կա որ։
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը` hraparak.am