1970թ.-ին լրանում էր Լենինի ծննդյան 100-ամյակը: Սովետական միության արվեստագետները այդ իրադարձությունը պետք է նշանավորեին ստեղծագործական հաջողություններով: Պոետները, կոմպոզիտորները, նկարիչները` ոգեշնչված լենինյան թեմաներով, նվաճում էին արվեստի նոր բարձունքներ:
Մինասին նույնպես առաջարկվել էր մասնակցել հոբելյանական միջոցառմանը, այսինքն նկարել Լենին:
Այդ ժամանակ էլ հենց Մինասն ասել էր իր հայտնի խոսքերը. «Լենինը Ապոլոն չի, որ նկարեմ: Նկարիչը դռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին տանի: Չե՛մ նկարել և չե՛մ նկարելու»: