Ազերի ազգ չկա, դա Ստալինի հորինածն է, նա անգրագետ վրացի էր. թուրք պատմաբանի աղմկահարույց հայտարարությունը. tert.am
Advertisement 1000 x 90

Ազերի ազգ չկա, դա Ստալինի հորինածն է, նա անգրագետ վրացի էր. թուրք պատմաբանի աղմկահարույց հայտարարությունը. tert.am

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Իբեր Օրթայլըն աղմկահարույց հայտարարություն է արել ադրբեջանցիներին «ազերի» կոչելու ու ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի՝ ադրբեջանցիների պատմության կերտման հարցում ունեցած ազդեցության մասին:

CNN Turk-ի եթերում ելույթ ունեցած պատմաբանը Ստալինին անգրագետ վրացի է անվանել և հայտարարել, որ «ազերի» եզրույթը հենց Ստալինի հորինածն է, որը սխալ է:

«Ազերին ուրիշ է, ադրբեջանցին՝ ուրիշ: Ազերի ազգ չկա, դա Ստալին կոչվածի հորինածն է, նա անգրագետ վրացի էր, ազգություններից բան չէր հասկանում, ահավոր տիպ էր», – ասել է թուրք պատմաբանը հեռուստահաղորդման ընթացքում:

tert.am